Շուտով, բառացիորեն առաջիկա օրերին, դարձյալ ականատես կլինենք առևտրականների ընդվզումներին, կառավարության ու խորհրդարանի շենքերի մոտ կրկին կհայտնվեն հարյուրավոր մարդիկ, ովքեր վախենում են կորցնել իրենց փոքր գործը, օրվա հացի, ապրուստի փողը:
Սահմանադրական փոփոխությունների շուրջ իշխանությունների հետ փոխհամաձայնության գալու այլընտրանքը արյունահեղությունն է, համոզված է դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Արյունի գործոնն առաջին անգամ չի դրվում շրջանառության մեջ՝ որևէ կուսակցության ու իշխանության համագործակցությունն արդարացնելու կամ ընդդիմադիր որևէ գործչի, կուսակցության անգործությունը մոտիվացնելու նպատակով:
Գյումրիում տեղի ունեցած սպանդի հետևանքով վնասվածքներ ստացած և վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը Հայաստանի առաջատար ռեանիմատոլոգների, նյարդավիրաբույժների խիստ հսկողության ներքո է:
Դիարբեքիր քաղաքի դատարանն արգելափակել է ինտերնետ ռեսուրսների հասանելիությունը, որոնք հրապարակել են Charlie Hebdo ֆրանսիական շաբաթաթերթի նոր համարի շապիկի ծաղրանկարը:
Որոշ ժամանակ սպասելուց հետո ակցիայի կազմակերպիչները որոշեցին ցրվել՝ Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ հանդիպելու և այնտեղ հետագա անելիքները որոշելու պայմանավորվածությամբ:
«Շառլի Էբդո»-ի դեմ իրականացված հարձակումից «փրկվածների» հրատարակությունը 5 միլիոնի հասավ։ Ֆրանսիական կրպակների մոտ առավոտից երգիծական պարբերականը ձեռք բերել ցանկացողների մեծ հերթեր են գոյացել:
Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Հայաստանի Հանրապետության վեց քաղաքացիների սպանության, մանկահասակ երեխային մարմնական վնասվածքներ պատճառելու առթիվ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է, ասված է Հայաստանի գլխավոր դատախազության հաղորդագրությունում:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...